Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 803-Ն ...

 

 

041.1030.071116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2016 թվականի N 1030-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 803-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկման աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 803-Ն որոշման հավելվածի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թվականի նոյեմբերի 7-ի

N 1030-Ն որոշման

 

«Ձև N 2

 

ՑԱՆԿ

20__ ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Պատասխանատու    |Գերակա խնդիրը |Գերակա խնդրի |Գերակա խնդրի |Հղումը   |

|մարմինը         |              |լուծմանն     |լուծմանն     |         |

|                |              |ուղղված      |ուղղված      |         |

|                |              |քայլերը      |յուրաքանչյուր|         |

|                |              |             |քայլի        |         |

|                |              |             |կատարման     |         |

|                |              |             |ժամկետը      |         |

|________________|______________|_____________|_____________|_________|

|       1        |      2       |      3      |      4      |    5    |

|________________|______________|_____________|_____________|_________|

|                |1.            |-            |             |         |

|                |              |-            |             |         |

|                |              |-            |             |         |

|________________|______________|_____________|_____________|_________|

|                |2.            |-            |             |         |

|                |              |-            |             |         |

|                |              |-            |             |         |

|________________|______________|_____________|_____________|_________|

|                |3.            |-            |             |         |

|                |              |-            |             |         |

|                |              |-            |             |         |

._____________________________________________________________________.

 

* Ծանոթագրություն

- «Պատասխանատու մարմինը» սյունակի տողում պետք է նշել նախարարության կամ կառավարությանն առընթեր մարմնի անվանումը.

- «Գերակա խնդիրները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդիրները.

- «Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդրի լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի հակիրճ նկարագրությունը, որոնք պետք է լինեն չափելի, հստակ և բացահայտ նկարագրեն տվյալ գերակա խնդրից ակնկալվող արդյունքները.

- «Գերակա խնդրի լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլի կատարման ժամկետը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդրի լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլի կատարման հստակ ժամկետը.

- «Հղում» սյունակի համապատասխան տողում պետք է նշել, թե ներկայացված գերակա խնդիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների միջնաժամկետ ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների որ կետերից է բխում, կամ կետերի պահանջ է.

ՀՀ պետական կառավարման

 

Մարմնի ղեկավար

___________________  _______________________ «:

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.11.2016
N 1030-Ն
Որոշում