041.0654.200716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2016 թվականի N 654-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 82-84, 86 պաշտոնների (ծածկագրեր` 02-1.2-10, 02-2.1-6, 02-2.2-39, 02-2.2-41) անձնագրերի 10-րդ կետի «բ» ենթակետում`
ա. հանել «Պարզեցված հարկի մասին», «բառերը,
բ. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 85 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-40) անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հանրային ծառայության մասին» և «Բուսասանիտարիայի մասին» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 180 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-64) անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում`
ա. հանել «Պարզեցված հարկի մասին», «բառերը,
բ. «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 103-106 պաշտոնների (ծածկագրեր` 02-1.2-13, 02-2.1-7, 02-2.2-50, 02-3.1-32) անձնագրերի 10-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսական կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն» բառերով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 10 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-3) անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում`
ա. հանել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելու մասին» N 1289 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշման», «բառերը,
բ. «2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հունիսի 26-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» N 564-Ն որոշման» բառերով,
գ. «N 213-Ն որոշման,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշման» բառերով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 13 պաշտոնի (ծածկագիր` 02-3.1-3) անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում`
ա. հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելու մասին» N 1289 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշման», «բառերը,
բ. «2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հունիսի 26-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» N 564-Ն որոշման» բառերով.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 96 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-47) անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշումների» բառերով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 37, 170, 39-40, 177 պաշտոնների (ծածկագրեր` 02-1.2-6, 02-2.1-19, 02-2.2-18-19, 02-3.1-44) անձնագրերի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ