041.0325.210416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2016 թվականի N 325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 196»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 197»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 198».
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 192 պաշտոնի անձնագրի (ծածկագիր` 02-2.2-68) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետը կամ բաժնի մյուս գլխավոր մասնագետը, կամ բաժնի առաջատար մասնագետներից մեկը:
Բաժնի գլխավոր մասնագետը բաժնի պետի, բաժնի մյուս գլխավոր մասնագետի, բաժնի առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան:».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 194 պաշտոնի անձնագրի (ծածկագիր` 02-3.1-49) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ բաժնի մյուս առաջատար մասնագետը:
Բաժնի առաջատար մասնագետը բաժնի մյուս գլխավոր մասնագետներից մեկի, բաժնի մյուս առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ