ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 1995 թվականի թիվ 353
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 73 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1. Որոշման 1-ին կետում «1995 թվականի հունվարի 1-ի» բառերից առաջ լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները» բառերը:
2. Որոշման 5-րդ կետում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 31-ը» բառերով, իսկ «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը:
3. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման կարգում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Վերագնահատման ենթակա են շենքերը (բացառությամբ բնակելիի), կառուցվածքները, հաղորդիչ սարքերը, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային և մյուս հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները, անավարտ շինարարության օբյեկտները:
Վերագնահատման ենթակա են նաև այն հիմնական միջոցները, որոնք ֆիզիկապես մաշված են և ենթակա են դուրսգրման, սակայն սահմանված կարգով ձևակերպված չեն դուրսգրման ակտերով:
Վարձակալության հանձնված հիմնական միջոցները վերագնահատվում են վարձատուի կողմից».
բ) 2-րդ կետի առաջին պարբերությունում «հիմնական միջոցները» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները» բառերը.
գ) 2-րդ կետի երրորդ պարբերությունում «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը.
դ) 3-րդ կետում «հիմնական միջոցները» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները» բառերը.
ե) 4-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունում «հիմնական միջոցների» բառերից հետո լրացնել «տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը: