041.0651.181099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 651
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 273 ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը «Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն» տողից հետո լրացնել «Անվճարունակության հարցերի վարչություն» տողով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» տողում «137» թիվը փոխարինել «146» թվով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերի ավելացման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անվճարունակության գործերով կառավարչի լիցենզավորման կարգի վերաբերյալ: