ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2015 թվականի N 2101-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.
i
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման N 3 հավելվածում «Արմեն Սահակյան Երևան քաղաքի ավագանու անդամ` «Բարգավաճ Հայաստան խմբակցություն» բառերը փոխարինել «Արմեն Սահակյան Երևան քաղաքի ավագանու անդամ» բառերով.
2) որոշման N 3 հավելվածը` «Արթուր Գասպարյան» բառերից առաջ լրացնել «Հայկ Վարդանյան Երևան քաղաքի ավագանու անդամ` «Բարգավաճ Հայաստան խմբակցություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: