Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈ ...

 

 

041.0077.040215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2015 թվականի N 77-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 184»

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 185»

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 186»

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 187» տողերով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 22 պաշտոնի անձնագրի (ծածկագիր` 02-1.2-4) 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը»:

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 23, 24, 25 և N 143 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր` 02-2.2-10, 02-2.2-11, 02-2.2-12, 02-2.2-53) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:

Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության գլխավոր մասնագետներից մեկի, վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2015
N 77-Ն
Որոշում