Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0550.030999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 550

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի միջազգային տոնավաճառին մասնակցելու նպատակով 1999 թվականի հոկտեմբերի 12-19-ը Ֆրանկֆուրտ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

գրահրատարակչության վարչության պետ

Մ. Գևորգյան  - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

Ա. Դանիելյան  - թարգմանիչ

(1-ին կետը փոփ. 10.12.99 թիվ 753 որոշում)

2. Է. Միլիտոնյանի, Մ. Գևորգյանի և Ա. Դանիելյանի Ֆրանկֆուրտ գործուղման, ինչպես նաև տոնավաճառին մասնակցելու հետ կապված ծախսերը 550,0 (հինգ հարյուր հիսուն հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության երկու անդամների գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը և տոնավաճառի տարածքի վարձավճարը հոգալու է Ֆրանկֆուրտի հայկական համայնքը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ֆրանկֆուրտ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.1999
N 550
Որոշում