041.0546.030999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 546
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Մոսկվայում կայանալիք գրքի միջազգային տոնավաճառին մասնակցելու նպատակով 1999 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 7-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետի տեղակալ
Ս. Գեղամյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության գրահրատարակչության և
պոլիգրաֆիայի բաժնի պետ
Մ. Դավթյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության գլխավոր մասնագետ
(1-ին կետը փոփ. 10.12.99 թիվ 753 որոշում)
2. Մ. Գևորգյանի, Ս. Գեղամյանի և Մ. Դավթյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև տոնավաճառին մասնակցելու հետ կապված ծախսերը` 770,200 (յոթ հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: