Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈ ...

 

 

041.0968.021014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 181»,

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-արխիվավարի պաշտոնի անձնագիր N 182» տողերով.

2) հավելվածից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 38» տողը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-արխիվավարի քաղաքացիական ծառայության պաշտոնի (ծածկագիր` 02-2.3-18) անձնագրի 5-րդ կետի առաջին պարբերությունը «բաժնի գլխավոր» բառերից հետո լրացնել «կամ առաջատար» բառերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության պաշտոնի (ծածկագիր` 02-3.1-13) անձնագրի`

ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ընտանեկան և աշխատանքային օրենսգրքերի, «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 4-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագիրը հաստատելու մասին» N 485-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.»,

բ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում, մասնավորապես, սոցիալական ապահովության և աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, սոցիալապես խոցելի խմբերի (ընտանեկան նպաստների շահառուներ, հաշմանդամներ, տարեցներ, ազատամարտիկներ և այլն), սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցվածքային փոփոխությունների, բնագավառի բարեփոխումների և ծրագրային ֆինանսավորման, սոցիալական գործընկերության, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի առջև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև առողջապահական ապահովագրության, պետական պատվերի շրջանակներում բուժօգնության և սպասարկման ոլորտներում (այսուհետ` ոլորտ) մասնագիտական փորձաքննություն և ներկայացնում աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ու իրավաբանական վարչության համաձայնեցմանը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.10.2014
N 968-Ն
Որոշում