041.0669.180714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2014 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի հուլիսի 18-ի
N 669-Ն որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2002 թվականի սեպտեմբերի 16-ի
N 532-Ն որոշման
ԿԱԶՄ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ռ. Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային
զարգացման և բնապահպանական վարչության պետ
Ա. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առողջապահական պետական տեսչության պետ
Մ. Մկրտումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
(Պոլիտեխնիկ) ռեկտոր (համաձայնությամբ)»: