Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀՕՈՒՈՒՈ ...

 

 

040.ՀՕՈ-3.300799 կամ 040.0003.300799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀՕՈՒՈՒՈ-1 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» ՀՕՈՒՈՒՈ-1 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕՈ-2 և 1998 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕՈ-2 օրենքի ուժ ունեցող որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները

i

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`

 

._______________________________________________________________________.

|Ապրանքի ծածկագիրն ըստ     |Ապրանքի անվանումը  |Հաստատագրված վճարի չափը |

|արտաքին տնտեսական         |                   |(ԱՄՆ-ի դոլարին համարժեք |

|գործունեության անվանացանկի|                   | դրամ)                  |

|__________________________|___________________|________________________|

|2402 10 001               |սիգարներ           | 5000                   |

|__________________________|___________________|________________________|

|2402 10 009               |սիգարելաներ        |  60                    |

|__________________________|___________________|________________________|

|2402 20 900               |սիգարետներ` ֆիլտրով|  15                    |

|__________________________|___________________|________________________|

|2402 20 910               |սիգարետներ` առանց  |  6,0                   |

|                          |ֆիլտրի             |                        |

._______________________________________________________________________.

i

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգի 5-րդ կետում «1900» թիվը փոխարինել «5500» թվով, իսկ «800» թիվը` «1100» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 1-ից:

 

30 հուլիսի 1999 թ.

ՀՕՈ-3

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.1999
N ՀՕՈ-3
Օրենքի ուժ ունեցող որոշում