Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 376 ՈՐՈՇ ...

 

 

041.0429.190799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 1999 թվականի թիվ 429

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 376 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 376 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) իր իրավասության սահմաններում էներգետիկայի բնագավառի և էներգասպառող սարքավորումների անվտանգության, շահագործման ու տեխնիկական սպասարկման, ինչպես նաև էներգախնայողության ասպարեզի գերատեսչական նորմատիվ ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.07.1999
N 429
Որոշում