050.0083.010699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1999 թվականի թիվ 83
EURO ԵՎ SDR ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՐԺՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՉԵԿԵՐԸ ՌԻՍԿՈՎ ԿՇՌՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԵՋ 0% ՌԻՍԿԻ ԿՇՌՈՎ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգի (նոր խմբագրությամբ) 20.04 կանոնը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. EURO և SDR զամբյուղների մեջ մտնող արժույթներով արտահայտված VISA, THOMAS COOK, MASTER CARD, AMERICAN EXPRESS, CITICORP ճանապարհային չեկերը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկել 0% ռիսկի կշռով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: