Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱ ...

 

 

030.0287.061113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի`

i

1) 1-ին կետով սահմանված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 5-րդ կետի «2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մարտի 31-ը» բառերով.

2) 2-րդ կետով հաստատված`

i

ա. «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և»Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ» և «առաջատար մասնագետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Սերգեյ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ» և «գլխավոր մասնագետ» բառերով,

բ. «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ» և «Ելենա ՎԱՐԴԱՆՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆ» և «Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ» բառերով,

գ.»Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և» Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Ալեքսանդր ՂՈՒԿԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Վահան ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

6 նոյեմբերի 2013 թվականի

ՆՀ-287-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.11.2013
N ՆՀ-287-Ն
Հրամանագիր