030.0251.051013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ՆՀ-97-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագրի`
i
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մրցանակաբաշխության» բառը փոխարինել «մրցանակային» բառով.
i
2) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, երեք տարի ժամկետով,» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր մրցանակային տարի` մրցանակ շնորհելու կամ չշնորհելու մասին հանձնաժողովի ընդունած որոշումից հետո» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5 հոկտեմբերի 2013 թվականի
ՆՀ-251-Ն