030.0128.040613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) հրամանագրի 1-ին կետը «ավարտված շինություններ» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերով:
2) հրամանագրով հաստատված հավելվածի`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
i
«Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել միայն մեկ անգամ:».
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են`
1) գրականության և արվեստի բնագավառներում` մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում.
2) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում` մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4 հունիսի 2013 թվականի
ՆՀ-128-Ն