031.0053.130413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, հաշվի առնելով Հանրային խորհրդի անդամների լիազորությունների` 2013 թվականի հունիսի 2-ին դադարելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Հանրային խորհրդի կարգավիճակը սահմանվելու է օրենքով.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 1-ին հավելվածով հաստատված` Հանրային խորհրդի կանոնադրության`
1) 26-րդ կետի «4 տարի» բառերը փոխարինել «4 տարի 6 ամիս» բառերով,
i
2) 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
13 ապրիլի 2013 թվականի
ՆԿ-53-Ն