041.0024.170113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2013 թվականի N 24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունվարի 17-ի
N 24-Ն որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2002 թվականի սեպտեմբերի 16-ի
N 532-Ն որոշման
ԿԱԶՄ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ռ. Նազարյան - ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական
հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման
և բնապահպանական վարչության պետ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Մ. Մկրտումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
ղեկավարին փոխարինող, ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման
հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Երևանի ճարտարապետության և շինարարության
պետական համալսարանի ռեկտոր»: