(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)
i
040.0001.140113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2013 թվականի N 1-Ն
2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 16000 դրամ:
3. Սահմանել`
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ.
2) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ.
3) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250000 դրամ.
4) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150000 դրամ.
5) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100000 դրամ:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2013 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2013 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունվարի 10-ի
N 1-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Մարզը |Տարածքային | 2013 թվական |
| |մարմինը |_______________________________________|
| | |նախատեսված |այդ թվում`|2013 թվականին |
| | |միջին ամսական|հրատապ |ՀՀ պետական |
| | |գումար (դրամ)|օգնություն|բյուջեով |
| | | |(3%), |նախատեսված |
| | | |(դրամ) |գումարի |
| | | | |բաշխումը |
| | | | |(դրամ) |
|___________|_________________|_____________|__________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԱՐԱՐԱՏ |ԱՐԱՐԱՏ | 15,046,217| 451,387| 180,554,610|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱՐՏԱՇԱՏ | 81,852,826| 2,455,585| 982,233,909|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՎԵԴԻ | 79,437,846| 2,383,135| 953,254,156|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՄԱՍԻՍ | 85,175,683| 2,555,270| 1,022,108,195|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 261,512,573| 7,845,377| 3,138,150,870|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԱՐԱԳԱԾՈՏՆ |ԱՇՏԱՐԱԿ | 79,186,787| 2,375,604| 950,241,445|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱՊԱՐԱՆ | 20,673,059| 620,192| 248,076,706|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 22,800,522| 684,016| 273,606,260|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԹԱԼԻՆ | 46,174,245| 1,385,227| 554,090,942|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 168,834,613| 5,065,038| 2,026,015,352|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԱՐՄԱՎԻՐ |ԱՐՄԱՎԻՐ | 70,157,123| 2,104,714| 841,885,474|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 81,643,706| 2,449,311| 979,724,477|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ | 21,569,449| 647,083| 258,833,386|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 173,370,278| 5,201,108| 2,080,443,336|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ|ԳԱՎԱՌ | 81,506,794| 2,445,204| 978,081,522|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՍԵՎԱՆ | 57,285,506| 1,718,565| 687,426,077|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ | 99,499,326| 2,984,980| 1,193,991,910|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ | 28,945,657| 868,370| 347,347,880|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ | 182,099,639| 5,462,989| 2,185,195,671|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 449,336,922|13,480,108| 5,392,043,060|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԼՈՌԻ |ԹՈՒՄԱՆՅԱՆ | 47,205,031| 1,416,151| 566,460,371|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՏԱՇԻՐ | 38,002,021| 1,140,061| 456,024,255|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՎԱՆԱՁՈՐ | 195,798,636| 5,873,959| 2,349,583,631|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՍՊԻՏԱԿ | 133,357,851| 4,000,736| 1,600,294,211|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 136,481,524| 4,094,446| 1,637,778,293|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 550,845,063|16,525,352| 6,610,140,762|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԿՈՏԱՅՔ |ԱԲՈՎՅԱՆ | 83,960,374| 2,518,811| 1,007,524,484|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՀՐԱԶԴԱՆ | 70,374,960| 2,111,249| 844,499,526|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 45,685,592| 1,370,568| 548,227,105|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՆԱԻՐԻ | 63,456,983| 1,903,710| 761,483,801|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 263,477,910| 7,904,337| 3,161,734,915|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ՇԻՐԱԿ |ԱՐԹԻԿ | 82,589,124| 2,477,674| 991,069,492|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱՄԱՍԻԱ | 5,040,529| 151,216| 60,486,353|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՄԱՐԱԼԻԿ | 30,170,196| 905,106| 362,042,351|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ | 44,027,424| 1,320,823| 528,329,087|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱՇՈՑՔ | 7,824,705| 234,741| 93,896,463|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1 | 124,111,623| 3,723,349| 1,489,339,481|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2 | 163,751,717| 4,912,552| 1,965,020,606|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 457,515,319|13,725,460| 5,490,183,832|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ՍՅՈՒՆԻՔ |ԳՈՐԻՍ | 53,458,868| 1,603,766| 641,506,416|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԿԱՊԱՆ | 30,143,996| 904,320| 361,727,949|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՄԵՂՐԻ | 7,685,106| 230,553| 92,221,277|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՍԻՍԻԱՆ | 19,109,309| 573,279| 229,311,707|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 110,397,279| 3,311,918| 1,324,767,349|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ՏԱՎՈՒՇ |ԴԻԼԻՋԱՆ | 32,677,881| 980,336| 392,134,575|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԻՋԵՎԱՆ | 59,813,451| 1,794,404| 717,761,406|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 28,130,067| 843,902| 337,560,803|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԲԵՐԴ | 33,095,979| 992,879| 397,151,744|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 153,717,377| 4,611,521| 1,844,608,527|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ՎԱՅՈՑ ՁՈՐ |ՋԵՐՄՈՒԿ | 6,266,940| 188,008| 75,203,282|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՎԱՅՔ | 13,946,848| 418,405| 167,362,181|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ | 43,591,485| 1,307,745| 523,097,823|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 63,805,274| 1,914,158| 765,663,286|
|___________|_________________|_____________|__________|______________|
|ԵՐԵՎԱՆ |ԱՋԱՓՆՅԱԿ | 59,155,661| 1,774,670| 709,867,928|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱՎԱՆ | 16,903,677| 507,110| 202,844,127|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԱՐԱԲԿԻՐ | 30,107,612| 903,228| 361,291,340|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ | 17,172,286| 515,169| 206,067,429|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ | 53,384,323| 1,601,530| 640,611,880|
| |_________________|_____________|__________|______________|
| |ԿԵՆՏՐՈՆ | 44,691,759| 1,340,753| 536,301,110|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ | 53,668,130| 1,610,044| 644,017,561|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՆՈՐ ՆՈՐՔ | 46,912,206| 1,407,366| 562,946,474|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 6,437,467| 193,124| 77,249,603|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 8,535,317| 256,060| 102,423,809|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ | 66,883,297| 2,006,499| 802,599,563|
| |_________________|_____________|__________|______________|
| |ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ | 35,484,090| 1,064,523| 425,809,085|
| |_________________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 439,335,826|13,180,075| 5,272,029,911|
|_____________________________|_____________|__________|______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ |3,092,148,433|92,764,453|37,105,781,200|