041.0260.300499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 1999 թվականի թիվ 260
ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել առևտրի, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի
առաջին տեղակալ
Գ. Վարդանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավոր
խորհրդական
Հ. Սուվարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Մ. Մավիսակալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,
Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ն. Սարոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական
վարչության կցորդ
Վ. Գևորգյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի,
Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության կցորդ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 23.06.00 թիվ 388 որոշում)
(1-ին կետն ուժը կորցրել է 20.10.00 թիվ 705 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հայաստանի Հանրապետության միջև առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 121 որոշումը: