(ուժը կորցրել է 11.10.00 թիվ 682 որոշում)
i
041.0242.230499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 1999 թվականի թիվ 242
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 521 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 521 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը «ստացման» բառից հետո լրացնել «, փաստագրման» բառով.
բ) կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ», «ե» և «զ» ենթակետերով.
«դ) բարեգործական և մարդասիրական ճանաչված ծրագրերի իրականացման ընթացքի և դրանց կատարման վերաբերյալ հաշվետվությունների ստացումը.
ե) այլ մարմինների հետ համագործակցության միջոցով բարեգործական և մարդասիրական օգնության ստացման գերակայող ուղղությունների որոշումն ու դրանք բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ ներկայացնելը.
զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունը` բյուջետային գործընթացի իրականացումն ապահովելու համար տեղեկատվության տրամադրման առումով»: