040.1229.021012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 1229-Ա
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել գրադարանների խորհրդի աշխատակարգը և գրադարանների խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1229-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գրադարանների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է գրադարանների համագործակցությանը, գրադարանային համակարգի զարգացմանը և ոլորտում պետական քաղաքականության ռազմավարական ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին է, որը քննարկում և լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ`
1) հանրային գրադարանային ցանցի և գրադարանների գործունեության զարգացման ռազմավարության, ծրագրերի, հայեցակարգերի վերաբերյալ.
2) գրադարանների գործունեության հետ կապված անհրաժեշտ չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ.
3) ոլորտին հատկացվող բյուջետային միջոցների բաշխման արդյունավետության վերաբերյալ.
4) ոլորտի կարևորագույն խնդիրների, մասնավորապես, գրադարաններում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, գրադարանային-տեղեկատվական համակարգի կազմակերպման և կատարելագործման վերաբերյալ` վերլուծելով, բացահայտելով և նախանշելով դրանց լուծման ճանապարհները.
5) գրադարանային գործի, մատենագիտության, գրադարանավարների շարունակական կրթության և գրքագիտության ծրագրերի վերաբերյալ:
III. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Գրադարանների խորհրդի կազմում ընդգրկվում են լիազորված պետական մարմինների ներկայացուցիչներ, ազգային և պետական նշանակության, մարզային ու համայնքային գրադարանների, գրադարանային աշխատողների, հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, գիտնականներ ու մասնագետներ:
5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 3 տարի ժամկետով:
6. Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարն է, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը, որն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալն է:
7. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին երկու անգամ: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
8. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
9. Խորհրդի օրակարգը կազմվում է նիստի օրվանից 5 օր առաջ, որում նշվում են նիստերի անցկացման վայրը, օրը, ժամը, քննարկման ենթակա հարցերը և յուրաքանչյուր հարցը զեկուցողը:
10. Խորհրդի կողմից որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների 3/4-ով: Հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
11. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից:
12. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը, գրագրությունը.
3) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
13. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) հարցեր ներկայացնելու խորհրդի քննարկմանը.
2) առաջարկություններ ներկայացնելու խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:
14. Խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել խորհրդի նիստերին, բարձրացվող խնդիրների քննարկմանը և դրանց լուծումների մշակմանը.
2) կատարել խորհրդի որոշումները:
15. Խորհրդի քարտուղարը`
1) ապահովում է խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
2) ապահովում է խորհրդի նիստերի արձանագրության կազմումը.
3) ապահովում է խորհրդի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
4) խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1229-Ա որոշման
ԿԱԶՄ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (խորհրդի
նախագահի տեղակալ)
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի
տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ
Տ. Զարգարյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Տոնոյան - «Խնկո-Ապոր անվան ազգային մանկական
գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, գրադարանային
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Շիրինյան - «Հանրապետական գիտաբժշկական գրադարան»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ղարիբյան - «Նորամուծության և ձեռներեցության
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական
գրադարանի ղեկավար (համաձայնությամբ)
Ֆ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվական
վարչության գրադարանի բաժնի վարիչ
(համաձայնությամբ)
Հ. Կարապետյան - «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական
գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Մինասյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի
տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ե. Միրզոյան - ԵՊՀ-ի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան
գրադարանի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Տեր-Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
(համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
մշակութային ժառանգության և ժողովրդական
արհեստների վարչության պետ
Լ. Կիրակոսյան - «Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային
գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - «Կտակ» կրթական տեխնոլոգիաների ազգային
կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ֆ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշենի
համայնքային գրադարանի վարիչ
(համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 190
հանրակրթական դպրոցի գրադարանավար
(համաձայնությամբ)
Տեր Արարատ - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական
քահանա Պողոսյան մամուլի բաժնի տեխնիկական
խմբագիր (համաձայնությամբ)
Մ. Հովսեփյան - «Խնկո-Ապոր անվան ազգային մանկական
գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
(խորհրդի քարտուղար) (համաձայնությամբ)