Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հունիսի 2012 թվականի թիվ 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեության հետ առնչվող սուբյեկտների կողմից պարզաբանման ակնկալիքով բարձրացվել է այն հարցը, թե հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների բացահայտումը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարկային բյուրոներին, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը արդյո՞ք չեն հակասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջին:

Բարձրացված խնդրի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը անհրաժեշտ է համարում`

1. անդրադառնալ հետևյալ օրենսդրական դրույթներին.

. Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

. Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի` տեղեկատվության տրամադրողների և այլ անձանց կողմից վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության կամ այլ տվյալների տրամադրման համար վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում, և այդպիսի տվյալների տրամադրումը վարկային բյուրոներին չի համարվում բանկային, առևտրային կամ այլ գաղտնիքի տրամադրում կամ հրապարակում, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունների:

2. Հաշվի առնել այն հանգամանքը, որ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեության հետ առնչվող սուբյեկտների գործունեությունը կարգավորող որոշ օրենքներում բացակայում են այդ սուբյեկտների կողմից վարկային բյուրոներին «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսված վարկային տեղեկատվության տրամադրումը արգելող դրույթները:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, ուսումնասիրելով նշված դրույթները, գտնում է, որ.

1. Որպես տեղեկատվությունը տրամադրելու արգելք` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է այն դեպքը, երբ այդպիսի տրամադրումը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: Սակայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով օրենսդիրը հստակ սահմանում է, որ տեղեկատվություն տրամադրողների և այլ անձանց կողմից վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության կամ այլ տվյալների տրամադրումը վարկային բյուրոներին չի համարվում բանկային, առևտրային կամ այլ գաղտնիքի տրամադրում կամ հրապարակում` այդպիսով վերացնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վկայակոչմամբ տեղեկատվության տրամադրման արգելքը, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունների:

2. Այդ տրամաբանությունը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ օրենսդրությամբ որոշ դեպքերում սահմանվում է վարկային բյուրոներին իրենց հաճախորդների վերաբերյալ խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման` հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող անձանց հստակ իրավասություն: Օրինակ` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարկային բյուրոներին` այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում: Նշված տրամաբանության շարունակությունը պետք է համարել նաև այն, որ որոշ դեպքերում էլ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեության հետ առնչվող սուբյեկտների գործունեությունը կարգավորող օրենքներում ուղղակի նախատեսված չեն վարկային բյուրոներին վարկային տեղեկատվության տրամադրման իրավասությունը նախատեսող դրույթներ, սակայն այդպիսի իրավասության մասին կարելի է եզրակացնել հենց նույն օրենքների կարգավորումներից: Օրինակ` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է` իր գործունեությունն իրականացնել տվյալ օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին համապատասխան կամ օրինակ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են տվյալ օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով: Այսինքն` նշվածը նշանակում է, որ գործունեության լիցենզիա ունեցող անձի գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտում վարկային բյուրոյին վարկային տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դրույթների բացակայությունը չի կարող դիտարկվել այդպիսի իրավասության բացակայություն կամ վարկային տեղեկատվության տրամադրման արգելք այն պարագայում, երբ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է այդպիսի սուբյեկտների կողմից վարկային տեղեկատվության տրամադրում վարկային բյուրոներին:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների բացահայտումը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված վարկային բյուրոներին` այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում, չի հակասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.06.2012
N 6
Պաշտոնական պարզաբանում