Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 7 ՀԱՎԵԼՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

26 ապրիլի 2012 թվականի N 16

 

i

36. «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 7 ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԸ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼ, ՄԱՅԻՍ ԵՎ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն, որ`

1. 2011 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2012 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-314-Ն օրենքում (այսուհետ` օրենք) 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն: Մասնավորապես, օրենքի`

i

1) 5-րդ հոդվածով լրացված` N 8 հավելվածի 16-րդ կետի համաձայն, արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը.

2) 6-րդ հոդվածի համաձայն`

ա. օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից, ինչը նշանակում է, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրային վճարը վճարվել չի կարող,

բ. օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, օրենքով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմնին են ներկայացնում հայտարարություն` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին, սակայն անցումային դրույթներով 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար արտոնագրային վճարների վճարման ժամկետ չի սահմանվում:

2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականի ապրիլ, մայիս և հունիս եռամսյա ժամանակահատվածի համար կարող է վճարվել մինչև 2012 թվականի հունիսի 1-ը ներառյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2012
N 16
Արձանագրային որոշում