Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.04.2013  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0372.030412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2012 թվականի N 372-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը և 3.1-ին ենթակետի երկրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2012 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

(նախաբանը փոփ. 14.03.13 թիվ 223-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող)

հարաբերությունների վրա)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 372-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

i

1. Երևան քաղաքում իրականացվող` հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեության, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպման համար արտոնագրային վճարների հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ`

 

._____________________________________________________________________.

|Գոտի   |                        Տարածք                               |

|_______|_____________________________________________________________|

|Առաջին |Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած`|

|       |Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև  Սարյան փողոց,   |

|       |Սարյան և  Մոսկովյան փողոցներով մինչև  Մարշալ Բաղրամյան       |

|       |պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև  Մարշալ Բաղրամյանի  |

|       |առաջին փակուղի, այնուհետև  Իսահակյան փողոցով մինչև  Թամանյան |

|       |փողոց, Թամանյան փողոցով մինչև  Անտառային փողոց, Անտառային    |

|       |փողոցով մինչև  Մատենադարան, այնուհետև`  Տերյան և  Աբովյան    |

|       |փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան    |

|       |փողոցով մինչև  Կորյունի փողոց, Կորյունի և  Նալբանդյան        |

|       |փողոցներով մինչև  Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան,       |

|       |Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև  Մաշտոցի     |

|       |պողոտա:                                                      |

|_______|_____________________________________________________________|

|Երկրորդ|Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու   |

|       |տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն    |

|       |անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև    |

|       |Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետև  Չարենցի և  Նար-Դոսի  |

|       |փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև  Քրիստափորի փողոց,   |

|       |Քրիստափորի փողոցով, Արշակունյաց պողոտայով մինչև  Արշակունյաց |

|       |2-րդ նրբանցքի հետ հատվելը, Արշակունյաց 2-րդ նրբանցքով,       |

|       |Արտաշատի ջրանցքով մինչև  Հաղթանակի կամուրջ, այնուհետև        |

|       |Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ Սարգիս|

|       |եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետև  |

|       |Պարոնյան փողոցով մինչև  Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև   |

|       |ՈՒրուգվայի հրապարակ, կրկին Պարոնյան և  Պռոշյան փողոցներով    |

|       |մինչև  Այգեձորի փողոց, Այգեձորի փողոցով մինչև  Մարշալ        |

|       |Բաղրամյանի 2-րդ նրբանցք, Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցքով,   |

|       |Մարշալ Բաղրամյանի 3-րդ անցուղով, Սոսեի փողոցով մինչև         |

|       |Վաղարշյան փողոց, այնուհետև  Անտառային փողոցով մինչև  Թամանյան|

|       |փողոցի հետ հատվելը:                                          |

|_______|_____________________________________________________________|

|Այլ    |Երևան  քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և  երկրորդ |

|       |գոտիներում չընդգրկված տարածք` բացառությամբ սույն հավելվածի   |

|       |2-րդ կետով ներկայացված տարածքի:                              |

._____________________________________________________________________.

(1-ին կետը փոփ. 14.03.13 թիվ 223-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող)

հարաբերությունների վրա)

 

2. Երևան քաղաքում հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 քառ. մետր սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների) կազմակերպման գործունեության համար` բացի սույն հավելվածի 1-ին կետով սահմանված տարածքներից`

1) առաջին գոտու տարածքում ներառվում են նաև Մյասնիկյան պողոտան և Աճառյան փողոցները` մինչև Աճառյան 2-րդ փակուղու հետ հատվելը, և Հրազդանի կիրճն ամբողջությամբ.

2) երկրորդ գոտու տարածքում ներառվում են նաև Լենինգրադյան և ՋանիբեկյաՆ փողոցներն ու Սիլիկյան թաղամասը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 372-Ն
Որոշում