Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՆԻՍՏԻ N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 փետրվարի 2012 թվականի N 5

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՆԻՍՏԻ N 28 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 26 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի նիստի «Գնման պայմանագրի օրինակելի ձևին հավանություն տալու մասին» N 28 արձանագրության N 26 արձանագրային որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների կատարման պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2.4.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.4.7. Սույն պայմանագրի 1.2.1-ին կետով նախատեսված համակարգի ներդրումն իրականացնել և համակարգը շահագործման հանձնել պայմանագրի կնքումից հետո 240 օրվա ընթացքում` բացառությամբ էլ-անձնագրերի, որոնց առաջին խմբաքանակը` 50000 օրինակ թվաքանակով, կմատակարարվի պայմանագրի կնքումից հետո 260 օրվա ընթացքում:».

2) 7.11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. 11. Սույն պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրատուի անունից տեխնիկական մասով իրականացվում են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, իսկ ֆինանսական և գույքային մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:»:

2. Պայմանագրին կից ներկայացված կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի տեխնիկական առաջադրանքի (այսուհետ` տեխնիկական առաջադրանք)`

i

1) 12.1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն պատասխանատու է նախագծի տեխնիկական կառավարման և իրականացման համար:».

2) 12.1-ին կետի երրորդ նախադասությունը հանել.

3) տեխնիկական առաջադրանքում «ԷԿԵՆԳ» ԲԲԸ» բառերը փոխարինել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ» բառերով.

i

4) տեխնիկական առաջադրանքի 14.3-րդ կետի «Բ. Սահմանումներ և հապավումներ» ենթակետում «ԲԲԸ» բառը փոխարինել «ՓԲԸ» բառով, իսկ «Բաց բաժնետիրական ընկերություն» բառերը` «Փակ բաժնետիրական ընկերություն» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը`

1) լեհական ՊՎՊՎ ընկերության հետ համատեղ սույն արձանագրային որոշմամբ սահմանված փոփոխությունները ներառել ԱՇՁԲ-10/53 պայմանագրում և կից հավելվածներում.

2) լեհական ՊՎՊՎ ընկերության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշմամբ ընդունված փոփոխությունները` ևս ներառել ԱՇՁԲ-10/53 պայմանագրում և կից հավելվածներում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2012
N 5
Արձանագրային որոշում