(ուժը կորցրել է 26.04.99 թիվ 249 որոշում)
i
041.0111.220299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 1999 թվականի թիվ 111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 273 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 31-ի N 523 և 1999 թվականի հունվարի 15-ի N 18 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն» տողը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
«ՀՀ արդարադատության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. ՀՀ արդարադատության նախարարություն 105 4 -».
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումներ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. ՀՀ արդարադատության նախարարության
դատական ակտերի հարկադիր կատարումն
ապահովող ծառայություն 307 - -».
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից: