Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-155-Ն ՀՐԱՄ ...

 

 

030.0327.211211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-155-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1. Հրամանագրի վերնագիրը, 1-ին կետը, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 4-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև հրամանագրով հաստատված 1-ին և 2-րդ հավելվածների վերնագրերը «Հանրապետության» բառից առաջ լրացնել «Հայաստանի» բառով.

2. Հրամանագրի 1-ին հավելվածով հաստատված կազմի 1-ին տողի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համանախագահ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (համանախագահ)» բառերով.

3. Հրամանագրի 2-րդ հավելվածով հաստատված կազմի 10-րդ տողի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

 

21 դեկտեմբերի 2011 թվականի

ՆՀ-327-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.12.2011
N ՆՀ-327-Ն
Հրամանագիր