Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԻՐԱՑՎՈՂ` ՇՐՋԱԿԱ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԻՐԱՑՎՈՂ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱ ...

 

 

            Համաձայնեցված է             ՀՀ կառավարությանն առընթեր պետական

    ՀՀ ֆինանսների նախարարության հետ     եկամուտների կոմիտեի նախագահ

    _________________ Վ. Գաբրիելյան     _________________ Գ. Խաչատրյան

 

    15 հուլիսի 2011 թ.                     1 հուլիսի 2011 թ. N 33

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԻՐԱՑՎՈՂ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` բնապահպանական վճարի տեսակներից է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Առկա իրավիճակում տարաբնույթ է ընկալվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետությունում չիրացվող (արտահանվող)` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարը արտադրողի կողմից հաշվարկվում և վճարվում է միայն Հայաստանի Հանրապետությունում իրացված ապրանքների մասով:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.07.2011
N 33
Պաշտոնական պարզաբանում