ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2011 թվականի N 218-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով.
i
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման 6-րդ կետում «առաջին տեղակալ Տ. Մարգարյանի» բառերը և որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում «Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «տեղակալ Վ. Առաքելյանի» և «Վահագն Առաքելյան Երևանի քաղաքապետի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: