040.0770.041298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 1998 թ. թիվ 770
i
1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1998 թվականի դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը երկուշաբթի օրվանից տեղափոխել դեկտեմբերի 12-ը շաբաթ օրը:
2. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում 1998 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11.41 - 11.42-ը հայտարարել լռության րոպե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 4-ից: