041.0714.101298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԹԻՎ 331 ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 415 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 331 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Ստանդարտների, չափաբանության և սերտիֆիկացման քաղաքականության վարչություն» տողը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 415 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրության`
i
ա) 1-ին կետից հանել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային համակարգերի կատարելագործման» բառերը.
բ) 5-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ժգ) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում քաղաքականության մշակումը, այդ ոլորտում տարվող աշխատանքների համակարգումը, իր ենթակայության` Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ազգային գործակալության պետական կառավարման իրականացումը».
i
գ) 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը» բառերը.
i
դ) 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության ու» բառերը: