(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)
i
040.0017.240111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2011 թվականի N 17-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 13500 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 հազ. դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.
7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 13500 դրամ:
3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ:
4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազ. դրամ:
5. Սահմանել`
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.
2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.
3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2011 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին ինտերնետ/ինտրանետ կապ տրամադրելու վերաբերյալ:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2011 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 20-ի
N 17-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
.________________________________________________________________.
|Մարզը |Տարածքային | 2011 թվական |
| |մարմինը |_______________________________________|
| | |նախատեսված |այդ թվում`|2011 թվականին |
| | |միջին ամսական|հրատապ |ՀՀ պետական |
| | |գումարը |օգնություն|բյուջեով |
| | |(դրամ) |(3%) |նախատեսված |
| | | |(դրամ) |գումարի |
| | | | |բաշխումը |
| | | | |(դրամ) |
|____________|___________|_____________|__________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____________|___________|_____________|__________|______________|
|ԱՐԱՐԱՏԻ |ԱՐԱՐԱՏ | 13,585,940| 407,578| 163,031,285|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱՐՏԱՇԱՏ | 77,225,823| 2,316,775| 926,709,875|
| |___________|_____________|__________|______________|
| |ՎԵԴԻ | 71,048,269| 2,131,448| 852,579,225|
| |___________|_____________|__________|______________|
| |ՄԱՍԻՍ | 77,638,174| 2,329,145| 931,658,088|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 239,498,206| 7,184,946| 2,873,978,472|
|____________|___________|_____________|__________|______________|
|ԱՐԱԳԱԾՈՏՆԻ |ԱՇՏԱՐԱԿ | 70,747,636| 2,122,429| 848,971,631|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱՊԱՐԱՆ | 18,055,093| 541,653| 216,661,120|
| |___________|_____________|__________|______________|
| |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 21,209,345| 636,280| 254,512,140|
| |___________|_____________|__________|______________|
| |ԹԱԼԻՆ | 42,124,777| 1,263,743| 505,497,323|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 152,136,851| 4,564,106| 1,825,642,215|
|____________|___________|_____________|__________|______________|
|ԱՐՄԱՎԻՐԻ |ԱՐՄԱՎԻՐ | 67,701,298| 2,031,039| 812,415,578|
| |___________|_____________|__________|______________|
| |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 71,868,029| 2,156,041| 862,416,343|
| |___________|_____________|__________|______________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ | 20,269,645| 608,089| 243,235,737|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 159,838,971| 4,795,169| 1,918,067,658|
|____________|___________|_____________|__________|______________|
|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ|ԳԱՎԱՌ | 72,768,918| 2,183,068| 873,227,011|
| |___________|_____________|__________|______________|
| |ՍԵՎԱՆ | 54,726,651| 1,641,800| 656,719,817|
| |___________|_____________|__________|______________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ | 87,181,701| 2,615,451| 1,046,180,410|
| |___________|_____________|__________|______________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ | 33,515,289| 1,005,459| 402,183,464|
| |___________|_____________|__________|______________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ | 176,217,914| 5,286,537| 2,114,614,969|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 424,410,472|12,732,314| 5,092,925,670|
|____________|___________|_____________|__________|______________|
|ԼՈՌՈՒ |ԹՈՒՄԱՆՅԱՆ | 37,849,734| 1,135,492| 454,196,811|
| |___________|_____________|__________|______________|
| |ՏԱՇԻՐ | 32,493,450| 974,803| 389,921,396|
| |___________|_____________|__________|______________|
| |ՎԱՆԱՁՈՐ | 181,993,330| 5,459,800| 2,183,919,959|
| |___________|_____________|__________|______________|
| |ՍՊԻՏԱԿ | 124,416,921| 3,732,508| 1,493,003,056|
| |___________|_____________|__________|______________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 120,006,228| 3,600,187| 1,440,074,730|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 496,759,663|14,902,790| 5,961,115,953|
|____________|___________|_____________|__________|______________|
|ԿՈՏԱՅՔԻ |ԱԲՈՎՅԱՆ | 82,695,559| 2,480,867| 992,346,703|
| |___________|_____________|__________|______________|
| |ՀՐԱԶԴԱՆ | 64,319,157| 1,929,575| 771,829,880|
| |___________|_____________|__________|______________|
| |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 38,554,651| 1,156,640| 462,655,814|
| |___________|_____________|__________|______________|
| |ՆԱԻՐԻ | 60,046,536| 1,801,396| 720,558,436|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 245,615,903| 7,368,477| 2,947,390,832|
|____________|___________|_____________|__________|______________|
|ՇԻՐԱԿԻ |ԱՐԹԻԿ | 76,677,373| 2,300,321| 920,128,474|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱՄԱՍԻԱ | 5,286,743| 158,602| 63,440,915|
| |___________|_____________|__________|______________|
| |ՄԱՐԱԼԻԿ | 28,460,460| 853,814| 341,525,515|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ | 44,242,866| 1,327,286| 530,914,391|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱՇՈՑՔ | 7,798,804| 233,964| 93,585,646|
| |___________|_____________|__________|______________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1 | 135,750,453| 4,072,514| 1,629,005,438|
| |___________|_____________|__________|______________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2 | 161,135,943| 4,834,078| 1,933,631,310|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 459,352,641|13,780,579| 5,512,231,689|
|____________|___________|_____________|__________|______________|
|ՍՅՈՒՆԻՔԻ |ԳՈՐԻՍ | 54,080,243| 1,622,407| 648,962,912|
| |___________|_____________|__________|______________|
| |ԿԱՊԱՆ | 29,716,003| 891,480| 356,592,041|
| |___________|_____________|__________|______________|
| |ՄԵՂՐԻ | 7,859,140| 235,774| 94,309,675|
| |___________|_____________|__________|______________|
| |ՍԻՍԻԱՆ | 21,285,111| 638,553| 255,421,336|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 112,940,497| 3,388,215| 1,355,285,963|
|____________|___________|_____________|__________|______________|
|ՏԱՎՈՒՇԻ |ԴԻԼԻՋԱՆ | 29,005,107| 870,153| 348,061,279|
| |___________|_____________|__________|______________|
| |ԻՋԵՎԱՆ | 53,374,867| 1,601,246| 640,498,404|
| |___________|_____________|__________|______________|
| |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ| 24,022,820| 720,685| 288,273,835|
| |___________|_____________|__________|______________|
| |ԲԵՐԴ | 33,095,067| 992,852| 397,140,800|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 139,497,860| 4,184,936| 1,673,974,318|
|____________|___________|_____________|__________|______________|
|ՎԱՅՈՑ ՁՈՐԻ |ՋԵՐՄՈՒԿ | 5,422,656| 162,680| 65,071,874|
| |___________|_____________|__________|______________|
| |ՎԱՅՔ | 12,174,669| 365,240| 146,096,032|
| |___________|_____________|__________|______________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ | 38,958,978| 1,168,769| 467,507,739|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 56,556,304| 1,696,689| 678,675,645|
|____________|___________|_____________|__________|______________|
|ԵՐԵՎԱՆԻ |ԱՋԱՓՆՅԱԿ | 59,194,261| 1,775,828| 710,331,127|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱՎԱՆ | 15,705,090| 471,153| 188,461,084|
| |___________|_____________|__________|______________|
| |ԱՐԱԲԿԻՐ | 25,980,739| 779,422| 311,768,870|
| |___________|_____________|__________|______________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ | 19,101,955| 573,059| 229,223,466|
| |___________|_____________|__________|______________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ | 59,516,768| 1,785,503| 714,201,219|
| |___________|_____________|__________|______________|
| |ԿԵՆՏՐՈՆ | 48,121,946| 1,443,658| 577,463,353|
| |___________|_____________|__________|______________|
| |ՄԱԼԱԹԻԱ - | | | |
| |ՍԵԲԱՍՏԻԱ | 64,686,894| 1,940,607| 776,242,729|
| |___________|_____________|__________|______________|
| |ՆՈՐ ՆՈՐՔ | 50,851,311| 1,525,539| 610,215,734|
| |___________|_____________|__________|______________|
| |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 7,565,438| 226,963| 90,785,251|
| |___________|_____________|__________|______________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 7,957,930| 238,738| 95,495,160|
| |___________|_____________|__________|______________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ | 77,401,307| 2,322,039| 928,815,684|
| |___________|_____________|__________|______________|
| |ՔԱՆԱՔԵՌ - | | | |
| |ԶԵՅԹՈՒՆ | 35,399,076| 1,061,972| 424,788,907|
| |___________|_____________|__________|______________|
| |Ընդամենը | 471,482,715|14,144,481| 5,657,792,585|
|____________|___________|_____________|__________|______________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |2,958,090,083|88,742,703|35,497,081,000|
.________________________________________________________________.