041.1013.241110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2010 թվականի N 1013-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________________.
|15.|Հայաստանի Հանրապետության | 201 | 5 | - |
| |էներգետիկայի և բնական պաշարների | | | |
| |նախարարության աշխատակազմ | | | |
| | այդ թվում` | | | |
| | | | | |
| |կառուցվածքային ստորաբաժանումներ | 103 | 5 | - |
| | | | | |
| |առանձնացված ստորաբաժանում` | | | |
| | | | | |
| |էներգետիկայի պետական տեսչություն | 44 | 1 | - |
| | | | | |
| |ընդերքի վերահսկողության տեսչություն | 25 | 1 | - |
| | | | | |
| |ընդերքի տրամադրման գործակալություն | 18 | 1 | - |
| | | | | |
| |օգտակար հանածոների պաշարների | 11 | 1 | - |
| |գործակալություն | | | |
.__________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ