ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2010 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 21-րդ կետը, 200-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հավելվածը լրացնել 13.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
.____________________________________________________________________.
|13.|ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի|առաջատար, | 1 |
|1 |դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ |2-րդ | |
.____________________________________________________________________.
1.2. Հավելվածը լրացնել 37.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
.____________________________________________________________________.
|37.|ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի|կրտսեր, | 4 |
|1 |դատական կարգադրիչների ստորաբաժանման ավագ |1-ին | |
| |դատական կարգադրիչ | | |
.____________________________________________________________________.
1.3. Հավելվածը լրացնել 58.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
.____________________________________________________________________.
|58.|ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի|կրտսեր, | 14 |
|1 |դատական կարգադրիչների ստորաբաժանման |2-րդ | |
| |դատական կարգադրիչ | | |
.____________________________________________________________________.