041.0635.161198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 1998 թվականի թիվ 635
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության հայեցակարգի մշակման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Մանուկյան - ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Անտոնյան - ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ
դատարանի դատավոր (համաձայնությամբ)
Գ. Դանիելյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության պետ
Կ. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի դեկանի տեղակալ, սահմանադրական
և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
Ռ. Եղյան - Երևանի պետական համալսարանի սահմանադրական
և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
Ս. Մուրադյան - Երևանի պետական համալսարանի սահմանադրական
և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
Ա. Վաղարշյան - Երևանի պետական համալսարանի սահմանադրական
և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
Հ. Խաչատրյան - ՀՀ ներքին գործերի նախարարության իրավական
ապահովման վարչության նորմատիվ իրավական
ակտերի մշակման բաժնի պետ
(կազմը փոփ. 15.02.99 թիվ 98, խմբ. 11.04.00 թիվ 183, 07.06.00 թիվ 336 որոշումներ)
2. Հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության հայեցակարգի և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության մաս կազմող հիմնական օրենսգրքերի ու օրենքների նախագծերի մշակման ժամանակացույցի վերաբերյալ:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրության մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ 96 որոշումը: