030.0147.061198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.17-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգերի»:
i
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգերի»:
6 նոյեմբերի 1998 թ.
ՆՀ-147