030.0168.230710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 1-ին կետով հաստատված`
i
1) Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում «Ինն անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից» բառերը փոխարինել «Տասնհինգ անդամ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից» բառերով.
i
2) Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակում`
ա. «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը`
«Այքան Քոմունիքեյշնս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
«Սմարտ-Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
«ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»:
բ. «Ալգորիթմ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն», «Լայքս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն», «ԳԻՍ» տեղեկատվական համակարգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն» բառերը հանել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
23 հուլիսի 2010 թվականի
ՆՀ-168-Ն