ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
10 հունիսի 2010 թվականի N 22
43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 53 ՆԻՍՏԻ 26-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 53 նիստի 26-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմի գործավարության օրինակելի կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
i
«3. Առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` փաստաթղթաշրջանառության ընթացքում կիրառել յունիկոդ տառատեսակները».
i
2) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով»:
2. Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումը հավանության արժանանալուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել ներքին գործավարության կարգերում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ