040.0611.250510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2010 թվականի N 611-Ն
ԲՐԵՆԴԻԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել «Արբուն» բառը` որպես «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխում նախատեսված կարգով արտադրվող բրենդիի ապրանքային անվանում:
(1-ին կետը փոփ. 22.07.10 թիվ 919-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5 տարիների ընթացքում թույլատրել արտադրանքի մակնշվածքում «Բրենդի» և «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ