Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐ ...

 

 

040.1222.021109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1222-Ն

 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի, Հաղպատի վանական համալիրները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Լոռի բերդը, Հնեվանքի, Ախթալայի, Քոբայրի, Բարձրաքաշի, Դսեղի, Քառասնից մանկան, Արդվիի Սուրբ Հովհաննես վանական համալիրները, Օձունի, Բգավորի եկեղեցիները, Դսեղի Ծովեր լիճը, ինչպես նաև հարակից` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սանահինի, Հաղպատի, Օձունի, Դսեղի գյուղական համայնքները, Ախթալայի և Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել զբոսաշրջության կենտրոն` անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն:

2. Հաստատել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսյա ժամկետում ապահովել «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայեցակարգային նպատակներին ու գերակա խնդիրներին համապատասխան.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի մշակման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 1-ի

N 1222-Ն որոշման

 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով համաչափ տարածքային զարգացումը սահմանված է որպես գերակայություն, ինչի ապահովումը պայմանավորված է նպատակային ծրագրերի մշակմամբ և արդյունավետ իրականացմամբ:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում մեծացնել զբոսաշրջության ներդրումը` պայմանավորված`

1) զբոսաշրջային այցելությունների թվի աճով.

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ.

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

3. Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ նոր մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման, զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը, Հայաստանի Հանրապետության համայնքներում զբոսաշրջության զարգացումը պետական քաղաքականության նպատակների իրականացմանն ուղղված հիմնական խնդիրներից են:

4. Հայաստանի տարածքների բնական և մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը կարևոր նշանակություն ունի տարածքային զարգացման համար, ինչը կապահովվի տարածքներում բարձրարժեք ծառայությունների ներմուծման և զարգացման միջոցով:

5. Բնական ռեսուրսներով հարուստ Հայաստանում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի: Այս տարածաշրջանը պատկանում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ամենից հաճախ այցելվող հուշարձանների թվին, ունի ներուժ` կապված ներգնա և տարածաշրջանային տուրիզմի զարգացման (սահմանակցում է Վրաստանին), ինչպես նաև Հայաստանի համար ոչ ավանդական տուրիստական փաթեթների առաջարկի մշակման (ռաֆտինգ, հանքային տուրիզմ, հեծանվային տուրիզմ, ժայռամագլցում, գյուղական տուրիզմ) հետ`

1) այստեղ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ամենից հաճախ այցելվող Քոբայրի, Հնեվանքի Ախթալայի, Դսեղի, Քառասնից մանկան, Բարձրաքաշի, Արդվիի Սուրբ Հովհաննես վանական համալիրները և Օձունի, Բգավորի եկեղեցիները, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի և Միկոյան եղբայրների տուն-թանգարանները.

2) այս տարածաշրջանում ավանդաբար կազմակերպվում են քանդակի միջազգային գիտաժողով (Սանահին), միջազգային բազմօրյա հեծանվաարշավ, թումանյանական միջազգային տիկնիկային փառատոն, խորովածի հանրապետական փառատոն և զբոսաշրջիկների համար գրավիչ այլ միջոցառումներ:

6. «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, առանձնահատկություններով ու ավանդույթներով հեռանկարային է Հայաստանում զբոսաշրջային և գիտակրթական արժեքների ստեղծման գործընթացում էական տեղ ու դեր ունենալու համար:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են զբոսաշրջության տարբեր ձևերի միջոցով նպաստելը`

1) կենտրոնում զբոսաշրջային այցելությունների թվի դինամիկ աճին.

2) համայնքների բնակչության և բյուջեների ավելացմանը.

3) համայնքներում նոր, որակյալ աշխատատեղերի (այդ թվում` ոչ գյուղատնտեսական) ստեղծմանը, սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանը.

4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում համաչափ տարածքային զարգացմանը:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Կենտրոնի զարգացման ծրագրի գերակա խնդիրներն են`

1) Սանահինի, Քոբայրի, Հնեվանքի, Ախթալայի, Դսեղի, Քառասնից մանկան, Բարձրաքաշի, Արդվիի Սուրբ Հովհաննես վանական համալիրների և Օձունի, Բգավորի եկեղեցիների վերականգնումը.

2) կենտրոնում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ ձևավորելը և զարգացնելը` «ազգային նկարագրին, առանձնահատկություններին ու ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը հարիր, միջազգային չափանիշներին համապատասխանող, լիարժեք ավարտված, խնամված և գրավիչ ճարտարապետական միջավայր» տեսլականին համապատասխան.

3) Լոռու բերդ բնակատեղիին պատմամշակութային արգելոց-թանգարանի կարգավիճակի շնորհումը, վերականգնումը և նպատակային օգտագործումը.

4) Ախթալայի վանական համալիրի տարածքում զինագործության և միջնադարյան արվեստի թանգարանի հիմնադրումը` համաձայնեցնելով Հայ առաքելական եկեղեցու հետ.

5) կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը.

6) համայնքների տրանսպորտային մատչելիության ապահովումը.

7) զբոսաշրջային տների (B & B) ցանց ձևավորելը և զարգացնելը.

8) Օձուն գյուղում ուղղաթիռային հրապարակի կառուցումը (նախկին օդանավակայանի հենքի վրա).

9) Սանահինում գտնվող Միկոյանների տուն-թանգարանի, ցուցադրության և նյութատեխնիկական բազայի արդիականացումը.

10) Հաղպատի, Օձունի, Դսեղի, Ախթալայի հանգստյան տների ցանկի վերականգնումը.

11) Դսեղ գյուղում հեքիաթների այգու ստեղծումը.

12) տարածաշրջանում զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի հիմնումը և համապատասխան ինտերնետային կայք էջի ստեղծումը.

13) քայլարշավների և հեծանվաարշավների երթուղիների մշակումը և ստեղծումը.

14) այլընտրանքային զբոսաշրջային առաջարկների մշակումը, այդ թվում` Ախթալայում հանքագնացության երթուղու մշակումը և ստեղծումը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ, օդագնացություն (օդապարիկներ) և այլն.

15) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում զբոսաշրջության բնագավառի մասնագետների պատրաստման ապահովումը:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

9. Կենտրոնի զարգացման ծրագրի գերակա խնդիրների իրականացման միջոցառումներն են`

1) կենտրոնում նախատեսվող ենթակառուցվածքների նկատմամբ արտաքին տեսքի ու գործառութային համապատասխան չափանիշների սահմանումը` բոլոր շահագրգիռ կողմերի (պետական և մասնավոր) մասնակցությամբ.

2) չափանիշների սահմանման գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով մրցույթների կազմակերպման և փորձագետների ներգրավման միջոցով դիդակտիկ նյութերի (վիզուալիզացիա) պատրաստումը.

3) կենտրոնն զբաղեցնող տարածաշրջանի պատմամշակութային հիմնավորման նախագծի, կենտրոնի տարածքային հատակագծման ուրվագծի և դրա կազմում ընդգրկված համայնքների անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (այսուհետ` քաղաքաշինական փաստաթղթեր) մշակումը.

4) առաջարկել կենտրոնում ներառված տեղական ինքնակառավարման մարմիններին հողահատկացումներն իրականացնել կենտրոնի զարգացման ծրագրի և քաղաքաշինական փաստաթղթերի հաստատումից հետո.

5) ընտրված վայրերում, կենտրոնի զարգացման ծրագրին, քաղաքաշինական փաստաթղթերին և սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով մասնավոր ներդրողներին հողահատկացումների իրականացումը` հողի նկատմամբ իրավունքների ձևակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով.

6) կենտրոնի զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերումը` օրենքով սահմանված կարգով, շուկայական արժեքով փոխհատուցման կամ սեփականատերերի` իրականացվող ծրագրերին իրենց հայեցողությամբ մասնակցության ապահովման միջոցով` համագործակցելով ներդրողների հետ.

7) ենթակառուցվածքների ձևավորումը և ցանկացած կառուցապատման իրականացումը` բացառապես կենտրոնի զարգացման ծրագրին ու սահմանված չափանիշներին համապատասխան.

8) կենտրոնի ամբողջ տարածքում բանկային ծառայությունների զարգացմանը նպաստելը.

9) կենտրոնի զարգացման ծրագրի մշակման և իրականացման ֆինանսավորման ու ներդրումների (պետական և մասնավոր) չափն ու կարգը սահմանող պլանի մշակումը.

10) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության ընդգրկումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1222-Ն
Որոշում