ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2009 թվականի N 12-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1.1. Հավելվածի 27-րդ, 68-րդ, 144-րդ, 203-րդ և 204-րդ կետերում «Կազմակերպական» բառը փոխարինել «Կազմակերպաիրավական» բառերով.
1.2. Հավելվածի 36-րդ, 98-րդ, 156-րդ և 207-րդ կետերից հանել «Ֆինանսաբյուջետային վարչության» բառերը.
1.3. Հավելվածի 68-րդ կետի «1» թիվը` «5» թվով, 144-րդ կետի «2» թիվը` «5»-ով, 202-րդ կետում «1» թիվը` «3»-ով, 203-րդ կետի «1» թիվը` «6»-ով, 204-րդ կետի «1» թիվը` «3»-ով.
1.4. Հավելվածը լրացնել 33.1 և 33.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|33.1|Դատական պրակտիկայի ամփոփման վարչության |գլխավոր, 2-րդ | 1|
| |պետի տեղակալ | | |
|____|___________________________________________|_________________|______|
|33.2|Կազմակերպաիրավական վարչության պետի տեղակալ |գլխավոր, 2-րդ | 1|
._________________________________________________________________________.
1.5. Հավելվածի 208-րդ, 209-րդ և 210-րդ կետերում «ավագ» բառը փոխարինել «կրտսեր» բառով:
1.6. Հավելվածի 34-րդ, 73-րդ, 142-րդ, 200-րդ և 201-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
(որոշումը փոփ. 09.10.09 թիվ 13-Ն որոշում)