030.0043.210209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ`
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ասյա Համբարձումի Համբարձումյանի փոխարեն ընդգրկել Աննա Պավլիկի Մարտիրոսյանին: Այդ կապակցությամբ թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Համբարձումյան Ասյա Համբարձումի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Աննա Պավլիկի» բառերով,
2) հրամանագրով սահմանված` թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արթուր Լյուդվիգի Սարդարյանի փոխարեն ընդգրկել Սուսաննա Լիպարիտի Բարխուդարյանին: Այդ կապակցությամբ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Սարդարյան Արթուր Լյուդվիգի» բառերը փոխարինել «Բարխուդարյան Սուսաննա Լիպարիտի» բառերով,
3) հրամանագրով սահմանված` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Արթուր Ալբերտի Հակոբյանի փոխարեն ընդգրկել Դիանա Ռոբերտի Գալոյանին: Այդ կապակցությամբ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Հակոբյան Արթուր Ալբերտի» բառերը փոխարինել «Գալոյան Դիանա Ռոբերտի» բառերով:
21 փետրվարի 2009 թվականի
ՆՀ-43-Ա