030.0307.181108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-218-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. Հրամանագրի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) երգեցողություն` երկու մրցանակ.
բ) գործիքային կատարում` երկու մրցանակ:»:
2. Հրամանագրի 2-րդ կետից հանել «շքանշանի» բառը:
18 նոյեմբերի 2008 թվականի
ՆՀ-307-Ն