030.0299.271008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՆՀ-192-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին և 38-րդ հոդվածի 3.1-րդ կետերը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը սահմանելու մասին» ՆՀ-192-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված` թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընդգրկել Սյուզաննա Սոսի Բարսեղյանին: Այդ կապակցությամբ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Գրիգորյան Սոնա Հովհաննեսի» բառերից հետո լրացնել «Բարսեղյան Սյուզաննա Սոսի» բառերով,
2) հրամանագրով սահմանված` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընդգրկել Վերոնիկա Աշոտի Մկրտչյանին: Այդ կապակցությամբ թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Ասատուրյան Իվան Հայրապետի» բառերից հետո լրացնել «Մկրտչյան Վերոնիկա Աշոտի» բառերով,
3) հրամանագրով սահմանված` թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Էդգար Աշոտի Առաքելյանի փոխարեն ընդգրկել Գևորգ Մարգարի Սահակյանին: Այդ կապակցությամբ թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Առաքելյան Էդգար Աշոտի» բառերը փոխարինել «Սահակյան Գևորգ Մարգարի» բառերով,
4) հրամանագրով սահմանված` թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Միշա Գարեգինի Հովսեփյանի փոխարեն ընդգրկել Էմմա Վարդանի Տորոզյանին: Այդ կապակցությամբ թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Հովսեփյան Միշա Գարեգինի» բառերը փոխարինել «Տորոզյան Էմմա Վարդանի» բառերով,
5) հրամանագրով սահմանված` թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հովհաննես Սամվելի Արևշատյանի փոխարեն ընդգրկել Նարինե Գալուստի Ծատուրյանին: Այդ կապակցությամբ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում «Արևշատյան Հովհաննես Սամվելի» բառերը փոխարինել «Ծատուրյան Նարինե Գալուստի» բառերով:
27 հոկտեմբերի 2008 թվականի
ՆՀ-299-Ա