030.0038.130308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՆՀ-35-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագրի 4-րդ կետի`
1) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը.
2) 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 14-ից:
13 մարտի 2008 թվականի
ՆՀ-38-Ն