040.0015.140108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2008 թվականի N 15-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Կոմետա-1» բաց բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտական-2) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտական-2 հասցեում գտնվող` 550 քառ. մետր մակերեսով և 9382 հազ. դրամ գնահատված արժեքով լաբորատորիայով (այսուհետ` գույք) ու գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 550 քառ. մետր հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
3) Սույն որոշման 1-ին կետով առանձնացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5) Ընկերության բաժնետոմսերն աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ) մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով:
6) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի նոյեմբերի 21-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 53639 հազ. դրամ.
բ. ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 41036 հազ. դրամ.
գ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 41036 հազ. դրամ:
7) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1019 հազ. դրամ, այդ թվում`
ա. կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 110 հազ. դրամ.
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 25 հազ. դրամ.
գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 106 հազ. դրամ.
դ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 338 հազ. դրամ.
ե. այլ կրեդիտորական պարտավորություններ` 440 հազ. դրամ:
8) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
9) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 2560080 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
բ. 3 տարվա ընթացքում կատարել 52 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 360 մարդ/ամիս աշխատատեղ` 70.7 հազ. դրամ միջին աշխատավարձով` հետևյալ համամասնությամբ`
առաջին տարում` 12 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 96 մարդ/ամիս աշխատատեղ` 62 հազ. դրամ միջին աշխատավարձով,
երկրորդ տարում` 18 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 70 հազ. դրամ միջին աշխատավարձով,
երրորդ տարում` 22 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 144 մարդ/ամիս աշխատատեղ` 80 հազ. դրամ միջին աշխատավարձով:
11) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
2. «Անդրոն գիտահետազոտական ինստիտուտ տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` քաղ. Երևան, Մանանդյան 33) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ՍՆԱՌՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (հասցեն` քաղ. Երևան, Հ. Հովսեփյան 31):
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի դեկտեմբերի 3-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 94092 հազ. դրամ.
բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 94092 հազ. դրամ:
2) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 28981 հազ. դրամ, այդ թվում`
ա. կարճաժամկետ փոխառություններ` 6915 հազ. դրամ.
բ. ստացված ընթացիկ կանխավճարներ` 8543 հազ. դրամ.
գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 4156 հազ. դրամ.
դ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 8615 հազ. դրամ.
ե. այլ կրեդիտորական պարտավորություններ` 752 հազ. դրամ:
3) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 3195466 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
բ. 3 տարվա ընթացքում կատարել 50 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 360 մարդ/ամիս աշխատատեղ` 88.3 հազ. դրամ միջին աշխատավարձով` հետևյալ համամասնությամբ`
առաջին տարում` 13 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 96 մարդ/ամիս աշխատատեղ` 75 հազ. դրամ միջին աշխատավարձով,
երկրորդ տարում` 17 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 90 հազ. դրամ միջին աշխատավարձով,
երրորդ տարում` 20 մլն դրամի չափով ներդրումներ, ստեղծել 144 մարդ/ամիս աշխատատեղ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով:
6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ