041.0710.081007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2007 թվականի N 710-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2007 թվականի հոկտեմբերի 8-ի
N 710-Ն որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2002 թվականի սեպտեմբերի 16-ի
N 532-Ն որոշման
ԿԱԶՄ
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(խորհրդի նախագահի տեղակալ)
Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ռ. Նազարյան - ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
բնական ռեսուրսների վարչության պետ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ
և հակահամաճարակային տեսչության պետ
Լ. Գյումիշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող վարչության պետ
Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական
համալսարանի ռեկտոր»: