(ուժը կորցրել է 19.11.02 ՀՕ-519-Ն օրենք)
i
010.0196.200298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» փետրվարի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 9. Կենսաթոշակների վճարման միջոցների
գոյացման աղբյուրները
Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն են`
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
բ) քաղաքացիների աշխատավարձից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
գ) ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
դ) պետական բյուջեի միջոցները.
ե) կամավոր ներդրումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
20 փետրվարի 1998 թ.
ՀՕ-196